Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ հետ են ապրել երեխաները, որոնց հայրը ցած է նետել 9-րդ հարկից. նոր մանրամասներ

05 Մայիս, 2020 11:25
Ո՞ւմ հետ են ապրել երեխաները, որոնց հայրը ցած է նետել 9-րդ հարկից. նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել դաժան ողբերգությունը։

 
 
 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին