Կարևոր իրադարձություններ

Երեխաների հետ պատուհանից ցած նետված ու ինքնասպան եղած քաղաքացին նրանց հայրն է. մանրամասներ

05 Մայիս, 2020 09:43
Երեխաների հետ պատուհանից ցած նետված ու  ինքնասպան եղած քաղաքացին նրանց հայրն է. մանրամասներ

Քիչ առաջ գրել էինք, այսօր առավոտյան դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 07:40-ի սայմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Shamashyan.com-ի փոխանցմամբ,  ժամանել են ոստիկանության , ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության խմբերը:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն ասել են, որ հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները նշել են նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել եւ ասել են, որ տղամարդն ամուսնալուծված էր:

 

Լրահոս

Դիտել ավելին