Կարևոր իրադարձություններ

Երեւանում քաղաքացին 9-րդ հարկից նետել է երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ

05 Մայիս, 2020 09:12
Երեւանում քաղաքացին 9-րդ հարկից նետել է երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ

Մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

 

Լրահոս

Դիտել ավելին