Կարևոր իրադարձություններ

ՃՈ ավագ տեսուչն ու տեսուչը «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են վտանգավոր եզրագիծն անցած տղամարդու ինքնասպանությունը

04 Մայիս, 2020 22:58
ՃՈ ավագ տեսուչն ու տեսուչը «Հաղթանակ» կամրջի վրա կանխել են վտանգավոր եզրագիծն անցած տղամարդու ինքնասպանությունը

Քիչ առաջ մի քաղաքացի անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել է իրեն ցած նետել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հավաքված մի քանի քաղաքացիներ, տեսնելով, որ չեն կարողանում նրան համոզել, որպեսզի հետ կանգնի այդ քայլից, նկատում են, որ այդ պահին նշված վայրով անցնում են ճանապարհային ոստիկանները:

«Ջահել տղա էր, անցել էր կամրջի վտանգավոր եզագիծը ու ինչքան համոզում էինք, հետ չէր կանգնում իր մտքից: Նկատեցինք, որ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան անցնում է այս հատվածով: 11 60 բորտն էր, կանգնեցրեցինք ու լավ էր, ճանապարհային ոստիկանները այդ քաղաքացու հետ՝ չիմացանք ինչ խոսեցին, ու նրան հետ բերեցին անվտանգ վայր, որից հետո արդեն ժամանեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, որպեսզի պարզեն արդեն եղելութունը»,- ասել են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկաններն են՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արման Սահակյանն ու տեսուչ Բենիկ Արզումանյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին