Կարևոր իրադարձություններ

Աշտարակում փախցրել են ՊՆ ծառայողի BMW-ն. կասկածյալները բերման են ենթարկվել

04 Մայիս, 2020 21:44
Աշտարակում փախցրել են ՊՆ ծառայողի BMW-ն. կասկածյալները բերման են ենթարկվել

Երեկ՝ մայիսի 3-ին, ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Սմբատ Գասպարյանը և հայտնել, որ «Նարեկ» թաղամասի իր տան՝ 26/ա հասցեի դիմացից փախցրել են իրեն պատկանող BMW մակնիշի 35 RN 524 համարանիշի ավտոմեքենան:

Քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել է Երևանի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Խաչատրյանը: Մինչ Աշտարակի ոստիկանները կպարզեին, թե որ ուղղությամբ է Խ. Խաչատրյանը ավտոմեքենայով փախել, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Պարզվել է, որ Վայքի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների տեղեկությունները հավաստի էին և Վայք քաղաքի Ջերմուկ փողոցում դարանակալման արդյունքում կարողանում են կանգնեցնել BMW ավտոմեքենան, ինչից հետո Խ. Խաչատրյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Արման Մկրտչյանը ավտոմեքենան առևանգելու կասկածանքով բերման են ենթարկվում ոստիկանության Վայքի բաժին:

Առավել մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին