Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձորի ոստիկանները 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են հայտնաբերել․ կան ձերբակալվածներ

04 Մայիս, 2020 20:44
Եղեգնաձորի ոստիկանները 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են հայտնաբերել․ կան ձերբակալվածներ

Մայիսի 1-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արենի գյուղի ճանապարհին անհայտ անձինք 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ են իրացրել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Եղեգնաձորի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումներով կարճ ժամանակում պարզեցին, թե կասկածվողներն ինչ մեքենայով են եղել, ինչից հետո սկսեցին որոնողական աշխատանքները։

Եղեգնաձորի ոստիկանները երիտասարդներին արագ հայտնաբերեցին։ Կասկածվողները բերման ենթարկվեցին բաժին։

Պարզվեց, որ նրանք, բացի հիշյալ դեպքից, 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են իրացրել Վայոց ձորի մարզի բենզալցակայաններից երկուսում, մի խանութում և գինու վաճառակետում։

Նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 48 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Կեղծ թղթադրամներ իրացնողը ձերբակալվեց։

Եղեգնաձորի քրեական հետախույզները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, թե նրանց որտեղից կեղծ թղթադրամներ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 2-ին խուզարկվեց Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերվեց 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ, ինչպես և այլ պետությունների թղթադրամներ։ Տանտերերը, որոնք եղբայրներ են, ևս ձերբակալվեցին։

 

Լրահոս

Դիտել ավելին