Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն` ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության կազմակերպման պայմաններին (լուսանկարներ)

04 Մայիս, 2020 19:45
Արսեն Թորոսյանն այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն` ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության կազմակերպման պայմաններին (լուսանկարներ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այսօր այցելեցին Արտաշատի բժշկական կենտրոն՝ հերթական անգամ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների՝ ԲԿ-ում իրականացվող բժշկական օգնության կազմակերպման պայմաններին և ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրել են այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում ստացող 120 պացիենտների առողջական վիճակը՝ ընդգծելով, որ բուժանձնակազմի կողմից արվում է ամեն ինչ՝ նրանց որակյալ բժշկական օգնություն ու հոգեբանական աջացություն ցուցաբերելու նպատակով:

Նախարար Թորոսյանն իր գոհունակությունն է հայտնել ԲԿ-ում կազմակերպվող բարձրակարգ բուժօգնության և պացիենտների բժշկական խնամքը միջազգային ուղեցույցների համապատասխան կատարելու համար:

«Այս օրերին բուժաշխատողներին բարդ ու պատասխանատու առաքելություն է վերապահված՝ հաղթահարել ամեն րոպե առաջացող մարտահրավերները՝ կապված COVID-19 համավարակի հետ, ինչն այս թիմը հաջողությամբ իրականացնում է»,- նշել է Թորոսյանը:

 

На изображении может находиться: 1 человек, в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին