Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ թողնված է բիզնեսի ու մարդկանց պատասխանատվությանը․ Լիլիթ Սիլանյան

04 Մայիս, 2020 16:04
Հեղինակ՝ Լիլիթ Սիլանյան
Ամեն ինչ թողնված է բիզնեսի ու մարդկանց պատասխանատվությանը․ Լիլիթ Սիլանյան

Լիլիթ Սիլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞ւմ համար է աշխատելու քաղաքացին․

Հայաստանում հետևեցին համաշխարհային միտումներին ու այսօրվանից վերացրեցին կարանտինը՝ գրեթե ամբողջությամբ վերաբացելով տնտեսության ճյուղերը։ Թերևս ճիշտ է այն բանաձևը, որ մենք ստիպված ենք տեսանելի ապագայում ապրել կորոնավիրուսի հետ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մեր երկրում համաճարակի ակնհայտորեն երկրորդ ալիքն է ու առնվազն տեսանելի չէ, որ կառավարությունն ունի հստակ ռազմավարություն, որը մի կողմից կերաշխավորի տնտեսության բնականոն գործունեությունը, մյուս կողմից՝ մարդկանց առողջությունը։ Ամեն ինչ թողնված է բիզնեսի ու մարդկանց պատասխանատվությանն, ինչը կարող է ֆորս-մաժորային իրավիճակների ռիսկեր ստեղծել։ Մյուս խնդիրն այն է, որ տնտեսության «վերաբացմանը» զուգահեռ շարունակելու է արգելված մնալ հասարակական տրանսպորտի գործունեությունը։ Այս թեմայով ահազանգեր ենք ստացել հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերից։ Օրինակ՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կես օրվա ռեժիմով աշխատող մարդիկ ստիպված են տուն վերադառնալ տաքսիով ու երբ համադրում ենք մարդկանց տրանսպորտային ծախսերը աշխատավարձերի մոտ, ստացվում է, որ մեր հայրենակիցներն աշխատելու են գրեթե անվճար՝ բարիք ստեղծելով սեփականատերերի համար ու վճարելով տաքսիներին։ Կարծում եմ՝ այս հարցը պետք է հուզի մեր կառավարությանը՝ նրան ստիպելով գտնել օպտիմալ լուծումներ»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին