Կարևոր իրադարձություններ

Շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ. Արսեն Թորոսյան

04 Մայիս, 2020 15:30
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ. Արսեն Թորոսյան

Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման եւ այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր:

Ցավում եմ, որ գիտության եւ գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտը կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը:

Իմ կողմից հարգված լրատվամիջոցին էլ խորհուրդ եմ տալիս, թեմատիկ հարցազրույցների հրավիրել մասնագետների եւ ոչ թե ցանկացած թեմայի վերաբերյալ «խորը եւ աշխարհացունց» մտքեր ունեցող անձերի: Դիտումների խնդիր կոնկրետ դուք, կարծես թե չունեք:

Հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը եւ դրա համար պատասխանատու լինելը միայն կառավարության պարտականությունը չէ:

Հ.Գ. իսկ միգուցե ես էլ հարցազրույց տամ պիեզոէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին