Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561
    571

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 90 հիվանդ է բուժվում, 24 անախտանիշ պացիենտներ կտեղափոխվեն Ծաղկաձոր

04 Մայիս, 2020 15:32
Հեղինակ՝ Շիրակի մարզպետարան
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 90 հիվանդ է բուժվում, 24 անախտանիշ պացիենտներ կտեղափոխվեն Ծաղկաձոր

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Գյումրու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Քանի որ սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ, առողջապահության նախարարության հանձնարարությամբ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից այսօր կտեղափոխվի 24 հիվանդ։

Նշենք, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին