Կարևոր իրադարձություններ

Եթե ունենանք 10 հազար դեպք դա վատ է, բայց լավ է 50 հազարից, որը մենք չենք կարող կառավարել

04 Մայիս, 2020 14:10
Եթե ունենանք 10 հազար դեպք դա վատ է, բայց լավ է 50 հազարից, որը մենք չենք կարող կառավարել

Այսօր՝ մայիսի 4-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ մինչև մայիսի վերջ կորոնավիրուսով վարակվածության 10 հազար դեպքը հավանական թիվ է։ 

Անդրադառնալով այն հարցին, թե վերջին օրերին վարակվածության դեպքերի քանակի  մեծ ցուցանիշները ինչով են պայմանավորված Թորոսյանն ասաց.

«Օրինակ՝ 34-ը կարանտինից քաղաքացիներ են, 58-ը հաստատված դեպքի հետ շփումներ են, ունենք էլի բժշկական աշխատակիցներ, կան հուղարկավորությանը մասնակցած անձինք եւ մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ։ Կան բազմաթիվ օջախները, որը հուշում է այն մասին, որ բոլորս պետք է պահպանենք կանոնները եւ հույս չունենանք, որ, օրինակ, ԱԺ-ում որեւէ վարակակիր չկա։ Հուղարկավորության դեպքն էլ ցույց  տալիս, որ ինքներս ենք խախտում կանոնները եւ կարեւորություն ունեցող նպատակները ստորադասվում են ավելի քիչ կարեւորներին»։ 

Առողջապահության նախարարի խոսքով՝ իր կողմից հայտարարված 500,000 վարակվածության թիվը պարզապես թիվ չէր.

«Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատումն էր ՀՀ-ի համար. 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզիացիաներ և հազարավոր մահեր։ Մինչև օրս, բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել, որովհետև կարողացել ենք զսպել բռնկման տարածումը։

Մենք տեսնում ենք՝ թվերը բարձրանում է, բայց ասել՝ 500 հազար կլինի, թե 100 հազար, դժվար է։ Մեր վարքագիծն է պայմանավորելու այդ թիվը։ Մենք ունենալու ենք 10 հազար դեպք մայիսի վերջին, թե 50 հազար դեպք: Եթե ունենանք 10 հազար դեպք դա վատ է, բայց լավ է 50 հազարից, որը մենք չենք կարող կառավարել»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին