Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավը Հայաստանում պետք է ոչ թե 14, այլ 28 օր տևի․ Մուկուչյան

04 Մայիս, 2020 12:54
Արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավը Հայաստանում պետք է ոչ թե 14, այլ 28 օր տևի․ Մուկուչյան

 Այսօր՝ այիսի 4-ին, Ազգային ժողովում պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության քննարկման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելիս կարող են խնդիրներ առաջանալ:

Քանի որԸՕ-ով սահմանված առանձին պայմանները լիովին հստակեցված չեն, առաջանում են գործընթացներ, որոնք պետք է ավելի երկար ժամանակահատվածում իրականացվեն:

«Մենք կարծում ենք, որ արտահերթ ընտրությունների ժամանակ, մասնավորապես` համապետական, քարոզարշավին պետք է 28 օր հատկացվի: Մենք կարծում ենք, որ 14 օրը շատ քիչ է` ընտրողներին բոլոր քաղաքական ուժերի տեսակետներն ու մոտեցումները ներկայացնելու համար»,- ասաց Կենտրոնական ընտրական  հանձնաժողովի նախագահը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին