Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով. մարզպետ

04 Մայիս, 2020 12:42
Հեղինակ՝ Գարիկ Սարգսյան
Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով. մարզպետ

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը մարդկանց հետ, լինենք պատասխանատու:

 

Լրահոս

Դիտել ավելին