Կարևոր իրադարձություններ

Փլուզում Գյումրիում․ տուժածներ չկան

04 Մայիս, 2020 11:39
Փլուզում Գյումրիում․ տուժածներ չկան

Մայիսի 3-ին՝ ժամը 14:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի խոհանոցի առաստաղը անձրևաջրերից փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թափվել է տան (շենքը կառուցվել է 1937 թ., ունի վթարայնության 4-րդ աստիճան) առաստաղի երեսպատումը (մոտ 3 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին