Կարևոր իրադարձություններ

«Նիվան» Սեբաստիա փողոցում բախվել է սյանը. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

04 Մայիս, 2020 10:34
«Նիվան» Սեբաստիա փողոցում բախվել է սյանը. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 22:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Հարություն Բ.) ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը: Ավտոմեքենայի գազի բալոնից առաջացել է արտահոսք, որը մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը  պարպվել է:

Հարություն Բ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին