Կարևոր իրադարձություններ

Այս տարի Տավուշի Բերքաբեր գյուղը կունենա հիմնանորոգված ճանապարհ. այն չի նորոգվել 1980-ից. Փաշինյան

04 Մայիս, 2020 10:07
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Այս տարի Տավուշի Բերքաբեր գյուղը կունենա հիմնանորոգված ճանապարհ. այն չի նորոգվել 1980-ից. Փաշինյան

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները իրենց գյուղի ճանապարհի նորոգման հարցը բարձրացնում են արդեն առնվազն 25 տարի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Այս տարի բերքաբերցիները կունենան հիմնանորոգված ճանապարհ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով:

Ի դեպ, Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններում իշխանությունները խոստացել են նորոգել ճանապարհը: Նշեմ նաեւ, որ 1980 թվականից ի վեր՝ ճանապարհը չի նորոգվել»:

 

Լրահոս

Դիտել ավելին