Կարևոր իրադարձություններ

Սա ոչ միայն ապօրինություն է և կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ վնասում է մեր կենսամիջավայրին. Հակոբ Կարապետյան

04 Մայիս, 2020 10:03
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Սա ոչ միայն ապօրինություն է և կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ վնասում է մեր կենսամիջավայրին. Հակոբ Կարապետյան

Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը մաքրում է «Կորեայի ձոր» կոչվող տարածքը շինաղբից եւ այլ թափոններից։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ տեսանյութեր է հրապարակել:

«Խնդրում ենք, հատկապես շինաշխատանքներ իրականացնող քաղաքացիներին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ աղբը տարածքում թափելուց։ Դա ոչ միայն ապօրինություն է եւ կարող է առաջացնել զգալի իրավական հետեւանքներ, այլեւ առաջին հերթին, վնասում է մեր կենսամիջավայրին»,-գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին