Կարևոր իրադարձություններ

Երևանից Սոչի է մեկնել Ռուսաստանի 89 քաղաքացի

03 Մայիս, 2020 22:15
Երևանից Սոչի է մեկնել Ռուսաստանի 89 քաղաքացի

Մայիսի 3-ին ՌԴ քաղաքացիներին Հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը կատարել է հատուկ թռիչք Երևան-Սոչի ուղղությամբ, հաղորդվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան սոցցանցի էջում։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսներին օգնել են լուծել ծագած խնդիրները Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները: Ինքնաթիռում ընդհանուր առմամբ գտնվել է 89 ուղևոր»,-նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ ընդհանուր առմամբ վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանից դեպի ՌԴ տարբեր ուղղություններ հատուկ չվերթներով մեկնել է 296 մարդ։

Ռուսներին հայրենիք տեղափոխելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին