Կարևոր իրադարձություններ

Միամտաբար չի կարելի պնդել, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է. Արման Բաբաջանյան

03 Մայիս, 2020 21:47
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Միամտաբար չի կարելի պնդել, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մեր պետության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ հատկապես ազգային անվտանգության խնդիրը օլիգարխիան է և դրա կազմաքանդումը։ Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ պետությունից։ Հայաստանում կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը և շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա, այդ թվում՝ դատական, որոշ առումներով՝ նաև քաղաքական, չխոսենք մամուլի և այլ ոլորտներում։ 

Օլիգարխիան չի կարող մի գիշերում վերանալ, բայց միամտաբար չի կարելի պնդել, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է։ 

Օլիգարխիան կազմաքանդելը շատ դժվար, բայց վստահաբար իրագործելի է։

 

Լրահոս

Դիտել ավելին