Կարևոր իրադարձություններ

Հաղարծնի վանք տանող ճանապարհին 11-ամյա երեխան ընկել է ձորը. փրկարարները ձորից դուրս են բերել երեխային

03 Մայիս, 2020 20:29
Հաղարծնի վանք տանող ճանապարհին 11-ամյա երեխան ընկել է ձորը. փրկարարները ձորից դուրս են բերել երեխային

Մայիսի 3-ին, ժամը 14:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել Գագիկ Թ.-ին (ծնված 2009 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Լրահոս

Դիտել ավելին