Կարևոր իրադարձություններ

Տնտեսվարողների շահերից է բխում կանոնների պահպանումը. վարակի հայտնաբերման դեպքում արտադրամասը կտուգանվի, գործունեությունը կկասեցվի, մարդիկ կտուժեն. Տիգրան Ավինյան

03 Մայիս, 2020 20:05
Տնտեսվարողների շահերից  է բխում կանոնների պահպանումը. վարակի հայտնաբերման դեպքում արտադրամասը կտուգանվի, գործունեությունը կկասեցվի, մարդիկ կտուժեն. Տիգրան Ավինյան

Քաղաքացիական վերահսկողությունն ամենակարեւորն է: Կանոնները բխում են յուրաքանչյուրի առողջության շահերից, մենք կարող ենք անպատասխանատու տնտեսվարողներին տուգանել, բայց մեր ռեսուրսները սահմանափակ են եւ չենք կարող անընդհատ բոլորին վերահսկել: Տնտեսվարողների շահերից  է բխում կանոնների պահպանումը, որովհետեւ վարակի հայտնաբերման դեպքում  արտադրամասը կտուգանվի, գործունեությունը կկասեցվի, մարդիկ կտուժեն: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ վարչապետի եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանում պաշտպանիչ դիմակների մեծ արտադրություն է վաղվանից սկսելու ծավալվել: Արտադրամասը Տավուշի մարզում է եւ ենթադրվում է, որ դիմակների պակաս առհասարակ չի լինելու Հայաստանում:

Այս կապակցությամբ Տիգրան Ավինյանը նշեց, որ միակ խնդիրը գնային տատանումներն են:

«Մեծ հանրային վայրերում՝ մոլերում, առեւտրի մեծ կետերում մենք պետք է պարտադիր դարձնենք դիմակների կիրառությունը, սա նշանակում է, որ դիմակների խնդիրներ չպետք է ունենանք»,-հավելեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին