Կարևոր իրադարձություններ

Ծանր դեպքերի թիվն աճել է. ծայրահեղ ծանր վիճակում է 35 պացիենտ. Արսեն Թորոսյան

03 Մայիս, 2020 18:31
Ծանր դեպքերի թիվն աճել է. ծայրահեղ ծանր վիճակում է 35 պացիենտ. Արսեն Թորոսյան

Վերջին օրերին վարակվածների թվի մեծացումը կապված է մի քանի գործոնների հետ՝ սկսած նրանից, որ ունեցել ենք որոշակի օջախանման դեպքեր, երբ կանոնները լավ չեն պահպանվել: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ խորհրդակցության ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ, օրինակ վարակման դեպք է գրանցվել սգո արարողության ժամանակ.

«Այո, մենք պետք է հարգենք մեր անցավորներին, բայց կենդանի մարդկանց պաշտպանելը ավելի կարեւոր պետք է լինի: Ես շատ կցավամ, եթե այդ մարդկանց մոտ որեւէ ծանր դեպք լինի եւ չկարողանանք նրանց փրկել»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ նաեւ ծանր դեպքերի թիվն է աճել:

«Այսօր արդեն ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 35 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, որոնցից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքի: Սա դեռ մեծ բեռ չէ առողջապահական համակարգի համար»,- հավելեց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին