Կարևոր իրադարձություններ

Երևանում 39-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է էլեկտրասյանը. նրան ու 5-ամյա երեխային հոսպիտալացրել են

03 Մայիս, 2020 18:59
Երևանում 39-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է էլեկտրասյանը. նրան ու 5-ամյա երեխային հոսպիտալացրել են

Երեկ՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղաասի բնակիչ, 39-ամյա Պարույր Մանուկյանը իր վարած Audi A4 մակնիշի 36 NՍ 931 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում բախվել է թիվ 99 էլեկտրասյանը:

Shamshyan.com-ից հայտնում են, որ վթարի հետևանքով վարորդ Պ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 5-ամյա Ալեն Մանուկյանը՝ «Սուրբ Ատվածամայր» բժշկակական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, հետաքննիչը: Փաստի առթիվ վերջինիս կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդ Պ. Մանուկյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել են նաև գարեջրի դատարկ ու կիսադատարկ շշեր, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Հիվանդանոց տեղափոխված 5-ամյա Ա. Մանուկյանը վարորդի տղան է: 

 

Լրահոս

Դիտել ավելին