Կարևոր իրադարձություններ

Մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները կորոնավիրուսի նոր դեպքեր ունենալու ենք. մեր խնդիրը վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն է. ՀՀ վարչապետ

03 Մայիս, 2020 18:16
Մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները կորոնավիրուսի նոր դեպքեր ունենալու ենք. մեր խնդիրը վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն է. ՀՀ վարչապետ

«Մենք մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները պետք է ունենանք կորոնավիրուսի նոր դեպքեր և մեր խնդիրը վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն ու կորոնավիրուսի հետ համատեղ ապրելն է: Այս մասին վաղվանից կորոնավիրուսով պայմանավորված սահմանված սահնանափակումների զգալի մասի հանման վերաբերյալ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք, մահվան՝ 2 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2386-ի, մահվան դեպքերինը՝ 35-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 25 է, մահվան դեպքերը՝ 2-ը: Ընդհանուր առողջացածներինը՝ 1035, փաստացի բուժվողներինը՝ 1312: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 24177 քաղաքացի:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին