Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    532
    546

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Մինչև մայիսի 10-ը Մոսկվա–Երևան չվերթ չի լինելու. դեսպանություն

03 Մայիս, 2020 11:30
Մինչև մայիսի 10-ը Մոսկվա–Երևան չվերթ չի լինելու. դեսպանություն

«Ի պատասխան այս օրերին քաղաքացիներից ստացված ավելի քան երեք հազար հարցումների՝ հայտնում ենք, որ մինչև ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում»։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանունը։

«Նշենք, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։

Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։ Կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին