Կարևոր իրադարձություններ

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

03 Մայիս, 2020 10:35
 Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Այսօր` մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրն է (World Press Freedom Day): Այն սահմանվել է 1993թ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991թ «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձեւով ճանաչեց, որ ազատ, անկախ եւ բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է:

Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման վինդհուքյան հռչակագիրը:

Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի եւ կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:

Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող Freedom House ամերիկյան հեղինակավոր կազմակերպության 2010թ.-ի հրապարակած զեկույցի համաձայն`   աշխարհի 196 երկրից 35 տոկոսում մամուլն ազատ է, 33 տոկոսում` մասամբ ազատ, 32 տոկոսում` ոչ ազատ։

 

Լրահոս

Դիտել ավելին