Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Օսիայում 5G տեխնոլոգիայի և կորոնավիրուսի կապի մասին ասեկոսեներից հետո բջջային ցանցի ալեհավաք են այրել

03 Մայիս, 2020 09:44
Հյուսիսային Օսիայում 5G տեխնոլոգիայի և կորոնավիրուսի կապի մասին ասեկոսեներից հետո բջջային ցանցի ալեհավաք են այրել

Հյուսիսային Օսիայում՝ Նոգիր բնակավայրի մոտ, այրել են «ՄՏՍ» բջջային հաղորդակցման ցանցի ալեհավաքը: Այս մասին, Meduza-ի հաղորդմամբ, հայտնել է հանրապետության ղեկավար Վյաչեսլով Բիտարովը օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ:

Բիտարովի խոսքով Հյուսիսային Օսիայի որոշ բնակիչներ հավատում են, որ կորոնավիրուս գոյություն չունի, այն հորինված է մարդկանց տներում պահելու, «5G ալեհավաքներ տեղակայելու, նրանց ճառագայթելու, որպեսզի կորցնեն իրենց գիտակցությունը, և չիպավորելու համար»,- ասել է Բիտարովը:

Նա հավելել է, որ բախվել է նման տեսակետի կողմնակիցներին, այդ թվում Վլադիկավկազում ինքնամեկուսացման դեմ ցույցի ժամանակ:

«Նրանք դա ինձ ապացուցել են, սակայն ես չսկեսցի իրենց հետ վիճել: Այնուամենայնիվ, ցավոք, իրենք ավելի առաջ են գնում, մասնավորապես վերջերս այրել են Նոգիր բնակավայրի մոտ գտնվող «ՄՏՍ»-ի ալեհավաքը, և, իհարկե, Նոգիրում այժմ առանց կապի է մնացել»,- ասել է Հյուսիսային Օսիայի առաջնորդը՝ նկատելով, որ ամեն ինչ արվում է բնակավայրում բջջային կապը վերականգնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին