Կարևոր իրադարձություններ

Հնարավոր է՝ Թրամփը պատժի Չինաստանին կորոնավիրուսի տարածման համար

02 Մայիս, 2020 23:47
 Հնարավոր է՝ Թրամփը պատժի Չինաստանին կորոնավիրուսի տարածման համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կարող է ավելացնել Չինաստանից ապրանքների ներմուծման տուրքերը որպես կորոնավիրուսի տարածման հետևանքով կորուստները փոխհատուցելու միջոցառում։ Հայտնում է «Ինտերֆաքս»:

Թրամփն ասել է, որ ինքը  դժգոհ է ստեղծված իրավիճակից և այն բանից, թե ինչպես է դա առնչվում Չինաստանի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայքը Պոմպեոն ևս մեկ անգամ  հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքննում է կորոնավիրուսի տարածման աղբյուրները՝ պատասխանատվության ենթարկելու համար մեղավորներին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին