Կարևոր իրադարձություններ

Գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթյուն է տեղի ունեցել. 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է

02 Մայիս, 2020 22:35
Գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթյուն է տեղի ունեցել. 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ պատերը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին