Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Կիմ Չեն Ընի երկարատև բացակայության հնարավոր պատճառը հայտնի է

02 Մայիս, 2020 22:09
 Կիմ Չեն Ընի երկարատև բացակայության հնարավոր պատճառը հայտնի է

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի երկարատև բացակայությունը կարող է պայմանավորված լինել ԿԺԴՀ-ի վրա համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու նրա ցանկությամբ: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիին հղում կատարելով՝ ՄԳԻՄՈ –ի արևելագիտության ամբիոնի դոցենտ Իլյա Դյաչկովին:

Դյաչկովին հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին Հյուսիսային Կորեայի գործերի հանդեպ ուշադրությունը թուլացել էր, ուստի տեղի իշխանությունները ստիպված էին մի շարք միջոցներ ձեռնարկել երկիրը տեղեկատվական դաշտ վերադարձնելու համար:
«Առաջնորդի անհետացումը, որի մասին բոլորը հանկարծ սկսեցին խոսել, դարձել է ինքն իր վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Եվ զարմանալի ձևով այդ մասին սկսեց խոսել ամբողջ համաշխարհային մամուլը, կատարվածի մասին ենթադրություններ հնչեցնող լուրերը մեկ շաբաթ շարունակ չէին իջնում լրատվական հարթակներից»:

Ինչ վերաբերում է նրան, որ  Կիմ Չեն Ընը բացակայել էր  պապի՝ Կիմ Իր Սենի  ծննդյան տարեդարձի ամենամյա միջոցառումից, դա կարող է կապված լինել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում զանգվածային իրադարձությունները հետզհետե կրճատելու ծրագրերի մասին ազդանշան լինելով՝ կորեացիներին:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին