Կարևոր իրադարձություններ

Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով

02 Մայիս, 2020 20:02
Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով

Երեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի նորագույն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով` Երեւանի նոր  երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 820 նոր ավտոբուս, որը միանգամից հնարավոր չէ ձեռք բերել:

«Մենք այս պահին խնդիր ունենք միկրոավտոբուսների հետ, քանի որ նրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվի, այդ  իսկ պատճառով որոշում  կայացվեց փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերել, որոնք կաշխատեն Երեւանում, այնուհետեւ կսկսենք ծրագիրը փուլային իրականացնել»,-ասել է նա:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ Զարգացման բանկի աջակցությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին