Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    570,5
    582,5

  • RUB

    6,15
    6,4

Կարևոր իրադարձություններ

Երեւանում բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

02 Մայիս, 2020 19:41
Երեւանում բախվել են BMW-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 2-ին, մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 16։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 36 QԼ 655 համարանիշի և առանց համարանիշի մոպեդը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանը և տեսուչ Արման Խալաթյանը։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում օրվա պատասխանատու հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նասխապատրաստվելու։

Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին