Կարևոր իրադարձություններ

Կարճաղբյուր գյուղում կատարված 1.5 միլիոն դրամ գողությունը բացահայտվել է

02 Մայիս, 2020 18:03
Կարճաղբյուր գյուղում կատարված 1.5 միլիոն դրամ գողությունը բացահայտվել է

Ապրիլի 30-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի տներից մեկի բակից գերաններ են գողացել և կտրել տեսախցիկի մալուխները։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ փայտյա հենասյունից բացի, տանը կից կիսակառույց շինությունից գողացել են նաև 30 ամրան, 150 մետր եռակողմ երկաթյա ձող, 100 մետր անկյունակ, իսկ անասնագոմից՝ 60 մետր գազի խողովակ։ Տուժողին պատճառվել էր 1.500.000 դրամի վնաս:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 9-ին, ժամը 20.25-ի սահմաններում, գողությունը կատարել է նույն գյուղի 37-ամյա բնակիչը։ Նա ապրիլի 30-ին, ժամը 22.40-ին, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` ողջ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին