Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ թեմաներ են քննարկվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին

02 Մայիս, 2020 16:38
Ի՞նչ թեմաներ են քննարկվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:

Արթուր Մանուկյանը հայտնել է, որ քննարկվել են ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Գեղարքունիքում տեղի ունեցած դեպքի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի և այլ թեմաների վերաբերյալ:

«Ինչպես կարող էր ծեծկռտուքի միջադեպը չքննարկվել, անբնական կլիներ, եթե դրա մասին չխոսվեր: Խմբակցության անդամներն իրենց կարծիքն են հայտնել, քննարկել ենք, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես։ Հիմնականում բոլորը համակարծիք էին, որ Արթուր Դանիելյանն ընդամենը գործիքի ինչ-որ հատված է, որի միջոցով փորձում են ինչ-որ պրոցեսներ սկսել, իսկ ակտիվացում սկսվել է, քանի որ ամեն ինչ ճիշտ ուղով է ընթանում»,-ասել է պատգամավորը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին