Կարևոր իրադարձություններ

Երևանի Հաղթանակ թաղամասում հոր և որդու վրա կրակելու կասկածանքով ձերբակալվել է «Ռիչ Քոնսթրաքշն»-ի տնօրենը

02 Մայիս, 2020 16:17
Երևանի Հաղթանակ թաղամասում հոր և որդու վրա կրակելու կասկածանքով ձերբակալվել է «Ռիչ Քոնսթրաքշն»-ի տնօրենը

Երեկ՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոբերտ Սարգսյանը նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա հայտնաբերվել է Սեբաստիա փողոցում և կասկածվում է հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին. Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հաղթանակ թաղամասի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանն ու 27-ամյա Դավիթ Պետրոսյանը, և Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկների շնորհիվ վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում։

Կասկածյալ Ռ. Սարգսյանն աշխատում է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ապրիլի 25-ին՝ ժամը 01։20-ի սահմանում, ահազանգ էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասում կրակոցների ձայներ են լսվում։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի վայրը, ժամը 02։00-ին Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորներն էին «Հաղթանակ» թաղամասի 4-րդ փողոցի բնակիչներ, 62-ամյա Հարություն Պետրոսյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ չթափանցող հրազենային վերքով, 27-ամյա Դավիթ Պետրոսյանը՝ աջ ազդրի հրազենային փակ կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք՝ ազդոսկրի տեղաշարժով ախտորոշմամբ։

Ըստ բժիշկների՝ վիրավորներն ի վիճակի չէին կատարվածի մասին բացատրություն տալու։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին