Կարևոր իրադարձություններ

Ազատի ջրամբարում առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ․ հարուցվել են վարչական վարույթներ

02 Մայիս, 2020 15:41
Ազատի ջրամբարում առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ․ հարուցվել են վարչական վարույթներ

ՀՀ Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։

Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։

 

Լրահոս

Դիտել ավելին