Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն ուղեղի ցնցում է ստացել ծեծկռտուքից հետո․ պաշտպան

02 Մայիս, 2020 15:25
Ալեն Սիմոնյանն ուղեղի ցնցում է ստացել ծեծկռտուքից հետո․ պաշտպան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ուղեղի ցնցում է ստացել Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։ 

Նշվում է, որ Սիմոնյանը 3 օր ստացիոնար բուժում է ստացել, ներկայումս շարունակում է բժիշկների հսկողության տակ մնալ:

«Սիմոնյանը նաև գլխապտույտ և գլխացավ ունի, ստացված վնասվածքի ծանրության վերաբերյալ հստակ կիմանանք դատաբժշկական փորձաքննությունից հետո, այն դեռ չի ավարտվել», - նշել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Արամի փողոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև։ Միջադեպից հետո Արթուր Դանիելյանը և Ալեն Սիմոնյանը տեղափոխվել էին հիվանդանոց: 

 

Լրահոս

Դիտել ավելին