Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրը և կինը․ ձերբակալվել է վարորդներից մեկը․ «Փաստինֆո»

02 Մայիս, 2020 15:11
ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրը և կինը․ ձերբակալվել է վարորդներից մեկը․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝  ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը։

Նշվում է, որ ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը,  «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։ 

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ  այս պահին խուզարկություն է կատարվում նաեւ «Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի, տանը։  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին