Կարևոր իրադարձություններ

Քարվաճառում հանվել են ազատ տեղաշարժի սահմանափակումները. Արցախի պարետի նոր որոշումը

02 Մայիս, 2020 14:48
Քարվաճառում հանվել են ազատ տեղաշարժի սահմանափակումները. Արցախի պարետի նոր որոշումը

Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի այսօրվա որոշմամբ՝ Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում ևս հանվել են ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ նախկինում սահմանված ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պարետի արպրիլի 28-ի որոշմամբ հանվել էին Մարտակերտի շրջանի Կոճողոտ, Հաթերք և Վերին Հոռաթաղ,ինչպես նաև Շահումյանի շրջանի Քարվաճառ և Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք, Միրիկ և Մոշաթաղ համայնքներում սահմանված սահմանափակումները:

 

Լրահոս

Դիտել ավելին