Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 9 623 նոր դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 124 054-ի։ Հիվանդությունից մահացել է 57 մարդ, ապաքինվել՝ 1 723 հիվանդ:
Ինչպես հայտնում է ТАСС-ը նոր դեպքերի 47%-ի մոտ հիվանդությունը ախտանիշներ չունի։
Հիվանդության նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5 358 մարդ: Մերձմոսկվայում գրանցվել է 807 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 323։
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,402,886-ի, մահացել է239,653 մարդ։