Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում հավանություն են տվել կորոնավիրուսով վարակված ծանր վիճակում գտնվող հիվանդներին Ռեմդեսիվիր դեղամիջոցով բուժելուն

02 Մայիս, 2020 13:44
ԱՄՆ-ում հավանություն են տվել կորոնավիրուսով վարակված ծանր վիճակում գտնվող հիվանդներին Ռեմդեսիվիր դեղամիջոցով բուժելուն

ԱՄՆ դեղորայքի և սննդի որակի սանիտարական վերահսկման վարչությունը թույլ է տվել նոր տեսակի կորոնավիրուսի բուժման համար «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Թրամփը վարչության որոշման մասին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

Նշվում է, որ որ «Ռեմդեսիվիր»-ը կտրվի հոսպիտալացված վարակակիրներին, մասնավորապես՝ ծանր վիճակում գտնվող մեծահասակներին և երեխաներին:

Ըստ պետական ֆինանսավորմամբ անցկացված հետազոտության արդյունքների՝ այս դեղամիջոցի կիրառումը 31%-ով կրճատում է կորոնավիրուսից ապաքինման ժամանակահատվածը, ինչը միջինում կազմում է չորս օր: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ նոր լայնածավալ հետազոտությունն ապացուցում է, ռեմդեսիվիր հակավիրուսային դեղամիջոցն արդյունավետությունը  COVID-19 հիվանդության ծանր դեպքերով մարդկանց փրկելու գործում։

Ռեմդեսիվիրը պատկանում է այն դեղամիջոցների դասին, որոնք ուղղակիորեն են ազդում վիրուսի վրա։ Այն իմիտացնում է ՌՆԹ-ի եւ ԴՆԹ-ի չորս բլոկներից մեկը եւ կլանվում է վիրուսի գենոմի կողմից, ինչն, իր հերթին, դադարեցնում է պաթոգենների բազմացումը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին