Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Այգեպար գյուղում տուն է հրդեհվել․ կա 1 տուժած

02 Մայիս, 2020 12:28
Այգեպար գյուղում տուն է հրդեհվել․ կա 1 տուժած

Երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 16:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչը զույգ դաստակների այրվածքներով հոսպիտալացվել է, այնուհետև ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ (40 քմ), խոհանոցը` գույքով (մոտ 24 քմ) և հարակից սենյակի առաստաղը (մոտ 16 քմ):

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին