Կարևոր իրադարձություններ

Իսակովի պողոտայում BMW X5-ը տապալել է բետոնե բաժանարար պատնեշը, բախվել գովազդային սյանը․ 4 վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս

02 Մայիս, 2020 10:38
Իսակովի պողոտայում BMW X5-ը տապալել է բետոնե բաժանարար պատնեշը, բախվել գովազդային սյանը․ 4 վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս

Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 00։10-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Մհեր Սեդրակյանը իր վարած BMW X5 մակնիշի 36 ՏM 852 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, շրջել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել գովազդային սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով վարորդ Մ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 30-ամյա Արայիկ Աղայանը, 29-ամյա Անդրանիկ Ջաբուրյանը և 30-ամյա Գառնիկ Բաղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին