Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 17-ամյա պատանուն․ տուժածը վերակենդանացման բաժնում է

02 Մայիս, 2020 00:15
Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 17-ամյա պատանուն․ տուժածը վերակենդանացման բաժնում է

Մայիսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 18:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 145/2 հասցեում գտնվող «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Մինչ ոստիկանները կժամանեին նշված կենտրոն, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ա. Եղոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նշված կենտրոնի սան, 17-ամյա Վ. Դ.-ն է:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ շնչառական սարքավորումների տակ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մինչ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ Վ. Դ.-ին նշված կենտրոնում դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ, 19-ամյա Կարեն Առաքելյանը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք՝ դանակը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին