Կարևոր իրադարձություններ

Տղամարդը «Կիևյան» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել

02 Մայիս, 2020 00:00
Տղամարդը «Կիևյան» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Տղամարդն անցել է «Կիևյան» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ փրկարար հոգեբանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը:

Տղամարդը «Կիևյան» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Տևական ժամանակ փրկարարները, փրկարար հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը համոզում էին նրան, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ միջոցին:

Ի վերջո, հաջողվել է նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին