Կարևոր իրադարձություններ

Կրեմլը Կիմ Չեն Ընի առողջության մասին պաշտոնական տեղեկություն չունի. Պեսկով

01 Մայիս, 2020 23:48
Կրեմլը Կիմ Չեն Ընի առողջության մասին պաշտոնական տեղեկություն չունի. Պեսկով

Կրեմլը պաշտոնական տեղեկություն չունի Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայից փախած Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավոր Ցզի Սոն Հո հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը սրտի վիրահատությունից հետո «99 տոկոս հավանականությամբ» մահացել է անցած հանգստյան օրերին:

Հիշեցնենք, որ Թրամփն այսօր ավելի վաղ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հրաժարվել էր պատասխանել Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին հարցին:

 

Լրահոս

Դիտել ավելին