Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561,5
    571,5

  • RUB

    6,17
    6,42

Կարևոր իրադարձություններ

Գավառում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի. ՔԿ

01 Մայիս, 2020 22:29
Գավառում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 15 անձի, որոնցից 13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 34-104-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Հիշյալ 15 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործով ևս 3 անձի ձերբակալման որոշում էր կայացվել, որոնցից մեկը հայտնաբերվել և ձերբակալվել է :

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին