Կարևոր իրադարձություններ

Մայրը իրավապահներին հայտնել է, որ 54-ամյա տղամարդը իր 12-ամյա տղայի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

01 Մայիս, 2020 21:58
Մայրը իրավապահներին հայտնել է, որ 54-ամյա տղամարդը իր 12-ամյա տղայի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

Հայաստանի քննչական կոմիտեի մարզերի մեկի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում նշված մարզի բնակիչ, Արմինե Հ.-ի հաղորդման փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմինե Հ.-ն իր բնակության վայրի ոստիկանության տարածքային բաժին հայտնել է, որ ապրիլի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում՝ իրենց համայնքի քանդված տներից մեկի մոտ, իրենց համայնքի բնակիչ, 54-ամյա Վարդան Մ.-ն, բռնի ուժով իջեցրել է իր 12-ամյա տղայի հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տականքը իր սև գործը անելուց հետո երեխային սպառնացել է, որ ոչ մեկին ոչինչ չասի, հակառակ դեպքում կմորթի:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տարածքի ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալ Վարդան Մ-ին, ով բերման ենթարկվելուց հետո ներկայացվել է քննչական բաժին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին