Կարևոր իրադարձություններ

Ինչի՞ց է սկսվել Գավառի զինված միջադեպը․ նոր մանրամասներ

01 Մայիս, 2020 20:12
Ինչի՞ց է սկսվել Գավառի զինված միջադեպը․ նոր մանրամասներ

Նորատուսցիների ու գավառցիների միջեւ տեղի ունեցած զինված միջադեպը հին պատմություն ունի: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։

Գավառի ավագանու անդամն աղբյուրի հետ զրույցում նշել է, որ դեռ ամիսներ առաջ՝ Գավառի գիշերային ակումբում անչափահաս տղաները ակումբի լվացարանում թքելու թեմայով վիճաբանություն են ունեցել, խառնվել են նրանց ծնողներն ու հարազատները, վեճը ամիսներով շարունակվել է. «Մի քանի ամսվա պատմություն է, անընդհատ այդ գործընթացը գնացել է, անընդհատ դեպքեր են եղել, մինչեւ եկել, հասել է այս գագաթնակետին»: Անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, թե միջադեպի ժամանակ սպանված «Նորատուսի արջի» եղբայրը մտել է Գավառի հիվանդանոց ու դուրս եկել արյունոտ բերանով՝ հայտնելով, որ խմել է իր եղբորը սպանողի արյունը՝ ավագանու անդամն ասել է. «Հո կինո չէ, վամպիր չէ: Չափից շատ հիմարություններ գրվեցին: Նման բան ո՞նց կարող է լինել»:

Նա վստահեցրել է, որ Գավառի բ/կ-ում էլ ոչ թե միջադեպի մասնակիցներից երկուսի պարանոցն են կտրել, այլ եղել է դանակահարություն, ընդ որում լրատվամիջոցները նշում էին, որ հիվանդանոցում երկու եղբոր պարանոց են կտրել, բայց ավագանու անդամնն ասաել է, որ երկու եղբայր չեն եղել. «Պարանոցները, որ կտրեին՝ մի քիչ ֆանտազիա կլիներ էլի, ոնց կենդանի կմնային: Պարանոց չեն կտրել, դանակահարություն է եղել, բայց նրանք եղբայրներ չեն եղել»:

Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանն էլ հայտնել է, որ հիվանդանոց ներխուժածները երկու հոգու պարանոց կտրել են. «Մեկինը պարանոցի հատվածում կտրած վերք է եղել, բայց կենսական օրգաններ՝ անոթներ եւ այլն չեն վնասվել, մյուսինը՝ ծակած վերք էր, կյանքին վտանգ չսպառնացող»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին