Կարևոր իրադարձություններ

Դատարանն առանց քննության է թողել Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մակնիշի տասը մեքենաները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը․ «Հայկական ժամանակ»

01 Մայիս, 2020 19:58
Դատարանն առանց քննության է թողել Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ՈՒԱԶ մակնիշի տասը մեքենաները ԵԿՄ-ին հանձնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը․ «Հայկական ժամանակ»

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության օգտագործմանը հանձնելու դատարանի որոշումը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: 

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի դատական նիստում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված մթերքների մի մասը, որը ժամկետի մեջ էր, հանձնել ԵԿՄ-ի օգտագործմանը եւ տնօրինմանը, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի տասը մեքենաները հանձնել ԵԿՄ-ի օգտագործմանը՝ առանց տնօրինման իրավունքի: Մեր զրույցում Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը որոշումը «անտրամաբանական, շեդեւր» էր որակել՝ ասելով, որ այդ իրերն իրենց հետագայի համար ապացուցողական նշանակություն էին ունենալու, իսկ այս դեպքում դրանց ապացուցողական հետքերը կորչելու են: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, մեր հարցին ի պատասխան, պարզաբանել էր, որ նման որոշում է կայացրել՝ առաջնորդվելով Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջներով, ըստ որի՝ նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնել այն իրեղեն ապացույցները, որոնք շուտ փչացող են կամ կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ են:

Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ դատարանի այս որոշման դեմ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասրայանը ապրիլի 14-ին բողոք է ներկայացրել, որը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին: Վերջինս, քննության առնելով բողոքը, գտել է, որ բողոքարկված դատական ակտը արձանագրային որոշում է, որը, սակայն, Քրեական դատավարության կարգավորումների համաձայն, բողոքարկման ենթակա չէ: Այդպիսով, ապրիլի 29-ին դատարանը որոշել է պաշտպանի վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին